Օլանդը Երևանում Պուտինի հետ քննարկելու է գաղթականներին օգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի նախագծի հարցը
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է ապրիլի 24-ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը կթույլատրի գաղթականների անօրինական փոխադրումների համար օգտագործվող նավերի ոչնչացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օլանդը հայտարարել է ապրիլի 23-ին՝ ամփոփելով Եվրամիության՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքները:
«Ես մտադիր եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի հարցը Երևանում քննարկել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Օլանդը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ Փարիզը բանաձևի նախագիծ կպատրաստի անօրինական ներգաղթյալներին փոխադրողների նավերը ոչնչացնելու վերաբերյալ և այն կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Ֆրանսիան բանաձևի նախագիծ կպատրաստի մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների նավերը ոչնչացնելու վերաբերյալ և այն կներկայացնա ՄԱԿ-ի ԱԽ-ին»,- ասել է Օլանդը:
ԵՄ-ի գագաթնաժողովը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին լիազորել է հունիսին առաջարկություններ ներկայացնել գաղթականներին փոխադրողների նավերի հայտնաբերման, կալանման և ոչնչացման վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)