ԿՀՎ-ի նախկին ղեկավարը դատապարտվել է տուգանքի և երկամյա պայմանական ժամկետի
ԱՐԽԻՎ
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Դևիդ Փետրեուսն ապրիլի 23-ին դատապարտվել է 100 հազար դոլար տուգանքի և երկամյա պայմանական ժամկետի՝ գաղտնի տեղեկատվության հետ վարվելու կանոնների խախտման համար: Վճիռը հրապարակվել է Շառլոտ քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) ֆեդերալ դատարանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ պաշտոնաթող գեներալը, որը եղել է Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատարը, խոստովանել է, որ տեղեկատվություն է տրամադրել իր սիրուհուն, որը 2011 թվականին գիրք է գրել իր մասին:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մեղադրող կողմը նշել է, որ Փետրեուսը Փոլա Բրոադուելին է տրամադրել գաղտնի տեղեկատվությամբ 8 թղթապանակ, որոնք նա, ի խախտումն գործող կանոնների, պահել է իր մոտ այն ժամանակներից, երբ Աֆղանստանում եղել է զորքերի հրամանատար: Ինչպես նշված է, փաստաթղթերը Բրոադուելի տնօրինման տակ են եղել մի քանի օր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)