Դատապարտյալի հանձնուքի մեջ հայտնաբերվել են «B 8» գրառմամբ դեղահաբեր
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Վ.-ի կողմից բերված հանձնուքում՝ դոնդողով շոկոլադե կոնֆետի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված «B 8» գրառմամբ 0,786 գրամ ընդհանուր քաշով երկու դեղահաբ: Ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, նույն հիմնարկի արգելագոտու երկրորդ և երրորդ պահակակետերի միջև ընկած հատվածում՝ հիմնական պատի մոտ, հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, առկա՝ «B 8» գրառմամբ, 0,394 գրամ ընդհանուր քաշով սպիտակ դեղահաբ:
Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)