40-ից ավելի մարդ է զոհվել Պակիստանում մոլեգնած փոթորկի հետևանքով
ԱՐԽԻՎ
44 մարդ է զոհվել Պակիստանում մոլեգնած ուժգին փոթորկի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 27-ին հայտնել են երկրի իշխանությունները:
Բացի այդ, ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ հարյուր երեխա, վնասվածքներ է ստացել:
Փոթորիկը նախօրյակին պատուհասել է Փեշավար քաղաքն ու նրա մերձակա բնակավայրերը: Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, փոթորկի և սաստիկ անձրևների պատճառով տուժել են տեղի բազմաթիվ բնակչների տները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)