Վայոց ձորում արջը մեղվի փեթակներ է վնասել
ԱՐԽԻՎ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 27-ին՝ ժամը 10.01-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերն արջը ներխուժել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղ և վնասել մեղվի փեթակներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ արջը մտել է Ս. Ա.-ին պատկանող, 3-րդ փողոցի թիվ 11 տան բակ և վնասել մեղվի 4 ընտանիք:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղվարչության առաջատար մասնագետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)