Համացանցում հայտնվել է Էվերեստի վրա ձնահյուսի տեսագրությունը (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որն ալպինիստներից մեկը նկարահանել է ապրիլի 25-ին Էվերեստի վրա տեղի ունեցած ձնահյուսի ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ տեղ է գտել այն պահը, երբ ձյան վիթխարի շերտը ծածկում է լեռներում ալպինիստների ճամբարը: Մարդիկ նետվում են դեպի վրաններ՝ փորձելով փրկվել վերահաս տարերքից, իսկ այնուհետև ջանում են օգնել միմյանց՝ դուրս պրծնելու ձյան գերությունից:
Ավելի վաղ Էվերեստի վրա հնդկական բանակի արշավախմբի աղբյուրը IBN-CNN հեռուստաալիքին պատմել է, որ բազային ճամբարի շրջանում ապրիլի 25-ին ձնահյուսի պատճառով զոհվել է 65 ալպինիստ: Եվս շուրջ հազար մարդ տարհանման է սպասում բազային ճամբարի շրջանից: Տուժած առաջին 15 ալպինիստներին տեղափոխել են Կատմանդու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)