Google-ը նոր ծրագիր է գործարկում եվրոպական թերթերի հետ
ԱՐԽԻՎ
Google ինտերնետ-հսկան համաձայնագիր է ստորագրել եվրոպական մի շարք լրագրային կոնգլոմերատների հետ՝ համացանցում ավելի շատ վաստակելու հարցում նրանց օգնելու նպատակով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Google-ը խոստանում է 160 միլիոն դոլար ներդնել այն նոր թվային ծրագրերում, որոնք կապված են գովազդի առաջշարժման կատարելագործման և նորությունների նոր հավելվածների մշակման հետ:
Հրատարակիչներից ոմանք դժգոհ են համացանցում նորությունների անվճար կոնտենտի զետեղման՝ Google-ի պրակտիկայից՝ պնդելով, որ դա հանգեցնում է թերթերի տպագիր պատճենների վաճառքների անկման և գովազդից եկամուտների նվազման:
Google-ի նոր ծրագիրն արդեն պաշտպանել են այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Financial Times-ը, Guardian-ը, El Pais-ը և Die Zeit-ը:
Ապրիլի կեսերին Եվրահանձնաժողովը Google-ին մեղադանքներ էր առաջադրել ընկերության կողմից սեփական պրոդուկտների առաջմղման միջոցով մրցակցության խախտման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)