Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) 

Երբ անընկալելի են դառնում մեծ իրագործումները

ԱՐԽԻՎ

«Երկրապահի օրվա նախօրեին «Հրապարակ» օրաթերթը եթե չէր ցանկանում շնորհավորել իրենց կյանքի լավագույն տարիները մեր երկրի պաշտպանությանը նվիրած և այսօր էլ մեր երկրի պաշտպանության համար իրենց պատասխանատու զգացող երկրապահ կամավորականներին, ապա գոնե ակնկարելի էր, որ փաստերի խեղաթյուրմամբ մի նյութ չէր տպագրի թերթի առաջին էջում՝ խմբագրականին կից սյունակում:

Կարճառոտ և սխալաշատ այդ հրապարակման մեջ ասվում է, որ դպրոցներում իբրև թե դժգոհության մի նոր ալիք է բարձրանում, քանի որ ուսուցիչները և աշակերտները դարձել են ՀՀ Պաշտպանության և Գիտության ու կրթության նախարարությունների և Երկրապահ Կամավորականների Միության ստորագրած հուշագրի «գերին»: Ինչպես թերթում է ասվում. «Մեզ տեղեկություններ են հասել, որ ուսուցիչներին և աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակում տանում են ԵԿՄ դասընթացների: Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե՛ աշակերտները թե՛ ուսուցիչները»:

Անկախ ունեցած քաղաքական և այլ հայացքներից, լրագրական էթիկայից բխող տարրական պարտքն էր ստուգել հասած տեղեկությունները ու առավել ևս հասկանալ, թե լսածը ինչին է վերաբերում և նոր գրել: «Հրապարակի» խմբագրությունը քանի որ զլացել է այս պարզ հարցում և կատարվող հսկայական աշխատանքը փորձել է ներկայացնել որպես թե ԵԿՄ-ի նախագահի համար կատարվող փիառ, ասենք հետևյալը:

Վերը հիշված հուշագրի շրջանակում դպրոցներում «Պատանի երկրապահի» ակումբներ ստեղծելու համար որոշվեց յուրաքանչյուր դպրոցից ընտրել չորս աշակերտ՝ երկու տղա, երկու աղջիկ և նրանց համար կազմակերպել դասընթացներ ընդհանուր զինվորական պատրաստությունից, ինչպես նաև լրացուցիչ գիտելիքներ հաղորդել գրականությունից և պատմությունից:

Յուրաքանչյուր մարզում ընտրվեցին մի քանի դպրոցներ, որտեղ ոչ աշխատանքային օրերին սկսեցին գալ շրջակա բնակավայրերի յուրաքանչյուր դպրոցից չորսական երեխա և ոչ թե բոլոր աշակերտները, մեկ ուսուցչի և ոչ թե ողջ ուսուցչական կոլեկտիվի ուղեկցությամբ: Կամավորական նույն հիմունքներով դասավանդում են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, Ոստիկանության աշխատակիցները, հայ առաքելական եկեղեցու սպասավորներ: Ուստի այս դասընթացը շատ ավելի մեծ ընդգրկում ունի և չի նույնանում ռազմագիտություն առարկայի հետ:

ԵԿՄ –ից որպես այս ծրագրի պատասխանատուներից մեկը և ՀՀ մարզերում դասընթացների անմիջական մասնակից կարող եմ հավաստել, որ աշակերտները ոչ միայն կամավոր են գալիս, այլև նրանցից և ծնողներից եղող միակ խնդրանքը վերաբերել է դպրոցներից ավելի մեծ թվով աշակերտների ներգրավմանը:

Այս դասընթացները գոնե մարզերում ուղղակի հեղաշրջում մտցրեցին երեխաների գիտակցության մեջ, քանի որ աշակերտության շրջանում մի նոր աստիճանի բարձրացրեցին հայրենիքին տեր կանգնելու, երկիր պահելու երկրապահական առաքելության գաղափարը:

Դասընթացները նաև առիթ դարձան մարզային և Երևանի մտավորականության ավելի հաճախ դպրոցներ այցելելու, որը գնալով ընդլայնվելու է:

«Հրապարակի» աշխատակիցներին խորհուրդ կտայինք ոչ թե այստեղից ու այնտեղից տեղեկություններ լսել կամ դրանք ըստ իրենց տրված պատվերի հորինել, այլ գոնե մի անգամ ներկա գտնվել այդ դասընթացներին, զգալ տիրող խանդավառությունը, ինչպես ընդունված է ասել, վարել լրագրողական հետաքննություն և նոր գրել:

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը քանիցս նշել են, որ այսօր դպրոցում իրականացվող նման աշխատանքը առաջիկայում իր շոշափելի արդյունքներն է տալու բանակում: Գլխավոր արդյունքները երկուսն են լինելու: Առաջին՝ նախազորակոչային շրջանի պատանիների ընդհանուր զինվորական պատրաստվածության աստիճանի բարձրացում և երկրորդ, ու թերևս ամենագլխավորը՝ դպրոցականների մոտ առաջ եկած ընդհանուր արժեքային համակարգի փոփոխությամբ բանակում բարոյա-հոգեբանական մթնոլորտի էական բարելավում, որն իր հերթին բերելու է միջանձնային հարաբերություններում ոչ կանոնադրական հարաբերությունների կրճատման:

Պատահական չէ, որ այս ծրագիրը և դասընթացը առավել մեծ խանդավառությամբ ընդունվեցին հենց հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում:

Ժողովրդական իմաստությունն ասում է, որ առուն գտնում է իր ճանապարհը: Մեր ժողովուրդը անկախ այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակից մեծ խանդավառությամբ ընդունեց այս ծրագիրը, որովհետև սահմանամերձ շրջաններում առավել հստակ են զգում վերջինիս կարևորությունը, որը հաջողության գլխավոր գրավականն է:

Իբրեւ ամփոփում՝ շնորհավորեմ ամենքին Երկրապահի օրվա կապակցությամբ՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը: Շնորհավորում եմ նաեւ նրանց, ովքեր դեռ տարիներ անց են գիտակցելու այս տոնի կարեւորությունը, երկրապահական, հայրենասիրական դասընթացների կարեւորությունը»:

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

ԵԿՄ վարչության անդամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումից
Ամենադիտված