Շվեյցարական Վյուրենլինգեն քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել
ԱՐԽԻՎ
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Վյուրենլինգեն քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ կազմակերպիչը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության պետը:
Նա շեշտել է, որ զոհվածների թիվը ճշգրիտ հայտնի է: Նրա խոսքով՝ նախաքննությունը դիտարկում է տարբերակ, համաձայն որի ողբերգությունը տեղի է ունեցել զոհվածների միջեւ փոխհարաբերությունների պատճառով:
Պատահարի մասին իրավապահներին հայտնել էին տեղի բնակիչները, ովքեր լսել էին կրակոցները կեսգիշերին մոտ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակելի տներից մեկում եւ փողոցում հայտնաբերել էին մահացածների մարմինները՝ հրազենային վնասվածքներով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան