Թիվ 6 ընտրատարածքում առաջատարն է Ռուբեն Հովսեփյանը. հարցում
Հասարակություն
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում անցկացրել էր հարցում՝ «Երևանի թիվ 6 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ: Հարցման արդյունքում հարցման մասնակիցների ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հովսեփյանը՝ հավաքելով 2750 ձայն (43%): Երկրորդ տեղում է ՀԱԿ անդամ, ինքնաառաջադրված Ավետ Պողոսյանը՝ 2420 ձայն (38%), երրորդ տեղում 780 ձայնով գտնվում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարիտիրոսյանը (12%): Վերջին հորիզոնականը զբաղեցրել է ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը (420 ձայն, 7%):
Նշենք նաև, որ հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 6370 մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան