Երեխաների պաշտպանության ոլորտը մշտապես Հայաստանի կառավարության ուշադրության ներքո է
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մայիսի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին:Հանդիպման ընթացքում հատուկ զեկուցողը ներկայացրել է Հայաստան իր այցի արդյունքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացին:
Ողջունելով հյուրին' արտգործնախարարի տեղակալը նշել է, որ երեխաների պաշտպանության ոլորտը, երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքով պայմանավորված, մշտապես Հայաստանի կառավարության ուշադրության ներքո է: Նա անդրադարձել է այս ուղղությամբ երկրում կատարվող աշխատանքներին' կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործողությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)