Իսպանիայում 6 հազար ձվից ձվածեղ են պատրաստել
ԱՐԽԻՎ
Իսպանական Կարկասիա քաղաքում պատրաստել են ձվածեղ 6 հազար ձվից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այն պատրաստվել է ամենամյա ֆիեստայի 25-ամյակի առիթով:
Հսկայական թավայի տեղադրման համար պահանջվել է կռունկ: Բացի 6 հազար ձվից, ձվածեղի պատրաստման համար նաև օգտագործվել է 350 լիտր ձիթապտղի յուղ, 7 կիլոգրամ աղ, 1,4 կգ կարտոֆիլ: Ձվածեղի տրամագիծը կազմել է 3 մետր, իսկ հաստությունը շուրջ 15 սմ:
Մեկ բաժին ձվածեղի արժեքը կազմել է երեք եվրո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)