«ՀԺ». Արարատի մարզպետի ինչի՞ն է պետք մարզպետի խեղճուկրակ պաշտոնը, երբ կան նվերներն ու «կողմնակի» եկամուտը
ԱՐԽԻՎ
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նկիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել: Գրում է «ՀԺ»-ն:
Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի: Մարզպետի որդիներից Էմինը 10 մլն դրամ նվեր է ստացել, իսկ Գոռը 11 հազար դոլար նույնպես նվեր, ինչպես նաև 4 մլն դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից: Ինքը մարզպետը, 2014-ին ստացել է միայն հալալ քրտինքով վաստակած եկամուտ ընդամենը 3,3 մլն դրամ աշխատավարձ: Հարց է ծագում, եթե առանց որևէ աշխատանք ունենալու հնարավոր է նման նվերներ ու եկամուտներ ստանալ, Աբրահամյանի ինչի՞ն է պետք մարզպետի խեղճուկրակ պաշտոնը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)