ԱՄՆ-ում հետ է կանչվել 34 միլիոն ճապոնական ավտոմեքենա
ԱՐԽԻՎ
Ճապոնացի արտադրողներն ԱՄՆ-ում հետ են կանչում իրենց գրեթե 34 միլիոն ավտոմեքենաներ, ինչը նման խոշորագույն դեպքն է ավտոմոբիլաշինության ամբողջ պատմության ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավտոմեքենաները հետ են կանչվում մեկ պատճառով. դրանցում օգտագործվել են Takata ֆիրմայի անվտանգության բարձերը, որոնք դարձել են առնվազն հինգ մարդու մահվան պատճառ:
Այդ ֆիրմայի անվտանգության որոշ բարձեր բացվում են չափազանց մեծ ուժով՝ վարորդի և ուղևորների վրա թափելով ավտոմոբիլի պլաստիկե դետալների բեկորները:
Takata-ի համալրող մասերն օգտագործել են տասնմեկ ավտոարտադրողներ, այդ թվում՝ Ճապոնիայի Honda, Toyota և Nissan ավտոհսկաները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)