Թիվ 4 ընտրատարածքում Լուրեր.com–ի հարցման առաջատարն է Սաթիկ Սեյրանյանը
Հասարակություն
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում անցկացրել էր հարցում՝ «Երևանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Հարցման արդյունքում հարցման մասնակիցների ձայների մեծամասնությունը ստացել է «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ հավաքելով 1000 ձայն (37%): Երկրորդ տեղում է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ 860 ձայն (32%), երրորդն է 460 ձայնով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը (17%): Չորրորդ տեղում է ՀՀԿ–ական Արտակ Սարգսյանը՝ 260 ձայնով (10%)։ 5-րդ և 6-րդ տեղերն են զբաղեցրել անկուսակցական Ալեքսան Մինասյանն ու ՀՀԿ–ական Երմեն Եփրեմյանը, ում օգտին համապատասխանաբար քվեարկել է 50 և 40 ընթերցող (երկուսն էլ՝ 2%)։
Մեր այս հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 2670 մարդ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան