Sony ընկերության ղեկավարությունը 10 հազարով կրճատում է աշխատողների թվաքանակը
ԱՐԽԻՎ
Ճապոնական Sony ընկերությունը մինչև այս տարվա վերջ 10 հազարով կկրճատի ընկերության աշխատակիցների թվաքանակը կամ ողջ անձնակազմի 6%–ն ամբողջ աշխարհում։ Այս մասին գրում է Nikkei թերթը։ Սակայն ընկերությունն այդ տեղեկատվությունը մինչ այժմ չի հաստատել։ Մինչև մարտի 31–ը Sony–ում աշխատել է առնվազն 168 հազար մարդ։
Ավելի վաղ Bloomberg պարբերականը գրել էր, որ ապրիլի սկզբին Sony-ի նոր նախագահ է նշանակել Կազուո Հիրայան, որը փոխարինել էր Հովարդ Ստրինգերին։ Հիրայան, իր հերթին 2012–ի հունիսին նաև կստանձնի ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից