Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից 

Էդուարդ Շարմազանովը ճապոնացի խորհրդարանականներին կոչ է արել համատեղ պայքարել մարդկությանն ուղղված հանցագործությունների դեմ

ԱՐԽԻՎ

Ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 22-ին Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից տրվել է ճաշ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Ճաշին ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով.

«Մեծարգո պարոն փոխնախագահ,

Հարգարժան տիկնայք և պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է գտնվել Ճապոնիայում: Թույլ տվեք իմ և հայկական պատվիրակության անունից երախտագիտություն հայտնել փոխնախագահ Տացուո Կավաբատային ջերմ հյուրընկալության համար: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, փոխգործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում: Այստեղ, անշուշտ, իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը: Հուսով եմ, որ Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը մոտ ապագայում փոխադարձ այց կկատարի Հայաստան:

Անշուշտ, երկկողմ ձևաչափով, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-ճապոնական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար մեծ խթան հանդիսացավ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ միջազգային կազմակերպություններում և տարբեր համաժողովներում ավելի են ընդլայնվում երկու երկրների միջև համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:

Հարգելի գործընկերներ,

Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք անկախության հռչակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Հայաստանի անկախության տարիներին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվել է զգալի տեխնիկական և այլ աջակցություն՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային նաև այն աջակցության համար, որը ցուցաբերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար:

Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին երկու տասնամյակների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից և Հնդկաստանից հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ: Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առևտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի և ճապոնական մի շարք նավահանգիստների միջև: 19-20-րդ դարերի սահմանա գծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը՝ Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:

Տիկնայք և պարոնայք,

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում անշուշտ իր առանցքային դերն ու նշանակությունն ունի նաև մշակութային համագործակցության ընդլայնումը: Վերջին տարիներին Հայաստանում և Ճապոնիայում պարբերաբար կազմակերպվոււմ են մշակութային միջոցառումներ՝ հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ: Ավելին՝ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության կողմից արդեն 5 անգամ Հայաստանում կազմակերպվել է ճապոնական ֆիլմերի փառատոն:

Կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այս տարվա ապրիլի 25-27-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական կինոյի գիշերներ» միջոցառումը: Ամեն երեկո լի դահլիճով ճապոնացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ցեղասպանությանը նվիրված հայ կինոռեժիսորների հայտնի ֆիլմերին: Այս օրերին մայիսի 19-24-ը, Տոկիոյում անցկացվում է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, իսկ մինչև տարեվերջ Ճապոնիայում տեղի կունենան համերգներ՝ հայ մենակատարների և համույթների մասնակցությամբ:

Իսկ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ  Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցների կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողություն: Վստահ եմ, որ Ճապոնիայի խորհրդանիշը՝ սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին: Մենք՝ հայ և ճապոնացի խորհրդարանականներս, պետք է համատեղ պայքարենք՝ կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները:

Կրկին շնորհակալ եմ, մեծարգո պարոն փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար և լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի և միջխորհրդարանական կապերի զարգացմանը, և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է
Ամենադիտված