Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից 

Սպորտսմեններն առավելություն ունեին ռազմի դաշտում. Մանվել Գրիգորյան

ԱՐԽԻՎ

Մայիսի 24-ին «Միկա» մարզադահլիճում Դուքենդոյի ֆեդերացիան անցկացնում է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան մրցաշար։

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքով է մեկնարկել մրցաշարը: 

«Բարև ձեզ հարգելի՛ ներկաներ.

Ողջունում եմ ամենքիս մարզական, երկրապահական այս գեղեցիկ միջոցառման անցկացման կապակցությամբ։

Ողջունում եմ Դուքենդո ֆեդերացիային։ Մարտարվեստի տարբեր ոճերի համադրությամբ ստեղծված այս մարզաձևն, ինչ-որ առումով, հայկական է։ Մարզաձևի հիմնադիրն էլ մեր հայրենակից Գոռ Վարդանյանն է։ Ապրե՛ս Գոռ ջան, որ կարողացար մարտարվեստի մեր հայկական առանձնահատկությունների և արևելյան առաջատար դպրոցների փորձի համատեղմամբ ստեղծել մրցունակ, հաջող մի մարզաձև, որի հետևորդներն ամբողջ աշխարհում դարձան բազմահազար մարդիկ։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ դուքենդո մարզաձևով այսօր զբաղվում են 7 000-ից ավելի հայ մարզիկ, ովքեր լուրջ հաջողությունների են հասնում միջազգային մրցասպարեզներում՝ բարձր պահելով հայ ազգի, Հայաստան պետության պատիվը։

Հարգելի՛ մարզիկներ, ձեզանից շատերն, իհարկե, պաշտոնապես էլ Երկրապահ կամավորականների միության անդամ են, սակայն, ես նշեմ, որ անկախ մեր կառույցին անդամակցությունից՝ դուք բոլորդ էլ երկրապահ եք։ Երկրապահ նշանակում է երկիր պահող, նշանակում է մարդ, ով օրվա 24 ժամն էլ մտածում է երկրին, հայրենիքին, պետությանն, ազգին պիտանի լինելու մասին։ Իսկ մարզիկները, սպորտը Հայաստանում զարգացնող մարդիկ էական ներդրում ունեն երկրի շենացման գործում։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողքին, զենքը ձեռքին, մարտնչում էին բազում մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Սպորտսմեններն առավելություն ունեին ռազմի դաշտում. նրանք ֆիզիկապես առավել պատրաստված էին, ավելի հեշտ էին լեռները բարձրանում, ավելի թեթև էին վազում։ Սպորտսմեններն այսօր էլ լուրջ դերակատարում ունեն առողջ սերունդ կրթելու, դաստիարակելու գործում։ Իզուր չի ասված. «Առողջ մարմնում առողջ հոգի»։ Ձեր արած գործը երկրապահություն է։ Դուք հազարավոր հայ մարդկանց սովորեցնում եք լինել ուժեղ, վճռական, կամքի ուժի տեր և ամենակարևորը՝ նպաստում եք, որ երեխաներն առողջ մեծանան։ Ես վստահ եմ, որ դուքենդո ֆեդերացիան ակտիվորեն կներգրավվի պատանի, երիտասարդ երկրապահների կրթական, ուսուցողական ծրագրերում։ Ձեր փորձն ու հմտությունները շատ պետքական կլինեն մեր պատանիների և երիտասարդների համար։

Երկրապահի առաքելությունն է այնպիսի սերունդ դաստիարակելն ու կրթելը, որ ամեն մի վայրկյան պատրաստ լինի պաշտպանել սրբությունները՝ ծնողներին, Աստծուն, հայրենիքը։ Մեր պատանեկան և երիտասարդական կառույցներով անցած տղաների և աղջիկների համար վերևում Աստված է, ներքևում՝ մայրը, իսկ առջևում՝ հայոց անկախ պետականությունը։ Մենք կյանքի ենք կոչում Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը, որ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի մեր ազգի պատմությանը, պետք է իմանա՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ի՞նչ առաքելություն ունենք։ Այս գործում մեզ անգնահատելի աջակցություն է ցուցաբերում ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանը։ Այս գործում մեզ աջակցում են գործընկեր կառույցները, որոնց հետ փոխըմբռնման, համագործակցության հուշագրեր ենք ստորագրել՝ կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս գործում մեզ կարող է աջակցել հենց դուքենդո ֆեդերացիան։ Այնպես որ՝ սա դեռ գործակցության սկիզբն է, դեռ հայրենասիրական բազում ծրագրեր ենք միասնաբար կյանքի կոչելու։ Այս «միասնաբար»-ը ես հատուկ կարևորում եմ, քանի որ միասնական հայությունն անպարտելի է, վկան՝ մեր պատմությունը։

Խոսքիս ավարտին ցանկանում եմ օգտվելով առիթից, որ այս մրցաշարն անցկացվում է հայոց հաղթանակների մայիս ամսում՝ շնորհավորել աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին մայիսյան տոների կապակցությամբ՝ երկրապահի օրվա, Շուշիի ազատագրման օրվա, ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա, Հանրապետության օրվա և 1918-ի մայիսյան հերոսամարտերի։ Ու քանի որ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն ենք նշում, մեկ անգամ էլ ամենքիս կոչեմ միասնության։ Հայության համատեղ պայքարը բերելու է այն արդյունքին, որ նույնիսկ Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրի։ Մենք դեռ վերատիրանալու ենք Հայկական բարձրավանդակին։

Իսկ առայժմ՝ բարի երթ մեր մրցաշարին և հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է
Ամենադիտված