ԱՄՆ-ում հեղեղումների պատճառով հազարավոր բնակիչներ լքել են տները. կան զոհեր
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի շրջանի նահանգներում մոլեգնող հեղեղումների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, երկու հազար բնակիչ հարկադրված լքել է իր տունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի լույս 25-ի գիշերը հաղորդել է Associated Press գործակալությունը:
Աննախադեպ անձրևները հարուցել են սաստիկ հեղեղումներ և տոռնադոներ: Օկլահոմայի նահանգում տեղի հրշեջ ծառայության աշխատակիցը զոհվել է՝ փորձելով փրկել տասը մարդու: Զոհված ևս մեկ տղամարդ է հայտնաբերվել Թեքսասի նահանգում Բլանկո գետի երկարությամբ տարածված հեղեղման գոտում, որտեղ ջրի հորձանքը բեկորների կույտեր է թողել իր հետևից:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, տեղական իշխանությունները հարկադրված են եղել սահմանել պարետային ժամ: Տարերքի հարվածին ենթարկված շրջանների բնակիչները նախազգուշացվել էին վերահաս անձրևների մասին, որոնք կարող են նոր հեղեղումներ առաջացնել:
Հաղորդվում է բազմաթիվ ավերածությունների մասին: Տուժած շրջաններում աշխատում են փրկարար ծառայությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)