Վագրի հարձակմանը ենթարկված Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակցուհին զրկվել է ձեռքից
Հասարակություն
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վիրաբույժները անդամահատել են հիվանդանոց տեղափոխված կենդանաբանական այգու աշխատակցուհու ձեռքը, որի վրա հարձակվել էր վագրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել են վրացական լրատվամիջոցները:
Նախօրյակին ծանր վիճակում Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել մայրաքաղաքի կենդանաբանական այգու աշխատակցուհի Գուլիկո Չիտաձեն: Այգու վարչակազմում լրագրողներին հայտնել են, որ երբ կինը խնամում էր վագրին, վերջինս հարձակվել է նրա վրա և լուրջ վերքեր հասցրել:
Մայիսի 27-ին կենդանաբանական այգու վարչակազմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տուժածը բազմաթիվ վերքերով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները