Ամերիկացի զինվորականները սխալմամբ սիրբիրյան խոցի սպորներ են ուղարկել Հարավային Կորեա
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի զինվորականները հայտնել են, որ սխալմամբ սիրբիրյան խոցի կենդանի սպորների նմուշներ են ուղարկել ԱՄՆ-ի ինը լաբորատորիաներ, ինչպես նաև Հարավային Կորեայում գտնվող ռազմակայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնին:
Հարավային Կորեա ուղարկված նմուշները ոչնչացված են: Դրանցով կարող էր վարակվել 22 աշխատակից: Նրանց բոլորին ներարկումներ են արել և հակաբիոտիկների բուժընթաց նշանակել: Ներկայումս նրանցից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չեն նկատվել:
Մերիլենդի նահանգի լաբորատորիայի մի քանի աշխատակից հետազոտվում է և անհրաժեշտ պատրաստուկներ ընդունում:
Պենտագոնի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սիբիրյան խոցի սպորներն անհրաժեշտ էին գիտափորձեր անցկացնելու համար, բայց դրանք չպետք է կենդանի լինեին:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան