Սև ծովում մեկնարկել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները
ԱՐԽԻՎ
Սև ծովի չեզոք ջրերում մեկնարկել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 2-ին հաղորդել է ուկրաինական «5-րդ ալիքը»: Ուկրաինայից վարժանքներին մասնակցել է «Հետման Սագայդաչնի» ֆրեգատը, ԱՄՆ-ից՝ «Ռոս» հրթիռային էսկադրային ականակիրը:
Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են մանևրումը, ուղևորների փոխադրումը և օդում պայմանական հակառակորդին հակազդելը: Ծովային վարժանքները կտևեն երկու օր:
Ինչպես նշում են ՆԱՏՕ-ում, ռազմաքաղաքական դաշինքն այս կերպ հավաստում է տարածաշրջանում ծովային անվտանգությանն ու կայունությանն ուղղված իր կուրսը:
Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 1-ին բալթյան երկրներում և Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Strike 2015 լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 13 երկրի շուրջ 6 հազար զինծառայող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)