Ստրադիվարիուսից մինչև Գալիանո. Երևանում կբացվի բացառիկ ջութակների ցուցահանդես
ԱՐԽԻՎ
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. ստեղծված և աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, բացառիկ ցուցահանդեսը կյանքի է կոչվել շվեյցարական հայտնի Del Gesu հիմնադրամի հետ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի երկարատև բանակցությունների արդյունքում։ Ցուցահանդեսը կգործի ընդամենը երկու օր՝ հունիսի 7-ին և 8-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)