Վահագն Գևորգյանն` Աբովյանի քաղաքապետ
ԱՐԽԻՎ
Հունիսի 7-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 32 համայնքներում: Նշված համայնքներից 18-ում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, 12 համայնքում' ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում`միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ-ից, Կոտայքի մարզում, Աբովյան համայնքում առաջադրված հինգ թեկնածուներից, Վահագն Գևորգյանը, ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, հավաքել է ընտրողների 11,227 ձայն:
Նույն համայնքում առաջադրված մյուս թեկնածուները ստացել են բավական քիչ թվով ձայներ.
Էդվին Թորոսյան - 520
Կարապետ Իսրաելյան - 526
Արթուր Հարությունյան (Պալաչ) - 5459
Արթուր Հարությունյան - 159


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)