Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը դժգոհություն է առացրել ԱՄՆ-ում
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգները բացասական է ընդունել Ադրբեջանի կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, Վիեննայում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերն այս մասին իր դժգոհությունն է հ այտնել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ:
«Կառավարությունները պետք է հասկանան, որ հասարականան կազմակերպությունների կամ միջազգային գործընկերների կողմից կառուցողական քննադատությունը պետք է ընկալեն որպես ոչ թե սպառնալիք, այլ որպես խնդրի քաղաքական լուծման և իրավիճակի բարելավման հնարավորություն»,- նշել է Բաերը: Նա ընդգծել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը և հորդորել է Ադրբեջանի իշխանություններին վերանայել կայացրած որոշումը:
Բաերի համոզմամբ' գրասենյակի փակումը բացասաբար կազդի Բաքվի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններն ի կատար ածելու գործի, մասնավորապես մարդու իրավունքների և հիմնարար ազզատությունների ապահովման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)