Բեռլինը, Փարիզը և Աթենքը մոտեցել են Հունաստանի խնդրի լուծմանը
ԱՐԽԻՎ
Գերմանիան, Ֆրանսիան և Հունաստանը հունիսի 11-ին կարողացան մոտենալ Աթենքին օգնություն տրամադրելու խնդրի լուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ կայացած գիշերային հանդիպումից հետո:
«Մենք կարողացանք առաջ շարժվել, եվրոպացիները գիտակցել են Հունաստանի խնդրի կենսունակ լուծում գտնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա: Հունաստանի վարչապետի խոսքով՝ բանավեճն «ընթացել է շատ բարյացակամ մթնոլորտում»: Հանդիպման մասնակիցները չեն բացահայտում բանակցությունների գործնական արդյունքները:
Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների ներկայացուցիչները միայն հավաստել են Հունաստանին օգնելու շուրջ բանակցություններն ամենակարճ ժամկետում ավարտելու պայմանավորվածության ձեռքբերումը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Հունաստանի վարչապետը հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կանցկացնի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ՝ ամրապնդելու այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կայացած բանակցություններում: Զուգահեռաբար Հունաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի փորձագետները շարունակում են կոնսուլտացիաները այն բարեփոխումների ծրագրի շուրջ, որոնք Աթենքը պետք է իրականացնի տրամադրվող օգնության դիմաց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)