Հարավային Կորեայում աճում է կորոնավիրուսի զոհերի թիվը
ԱՐԽԻՎ
Կորեայի Հանրապետությունում ևս մեկ մարդ է մահացել մերձավորարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) հետ կապված բարդացումներից: Այդպիսով, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զոհերի թիվը հասել է 11-ի: Անցած օրվա ընթացքում վարակվածների թվաքանակն ավելացել է չորսով և հասել 126-ի: Ինչպես հունիսի 12-ին հաղորդել է երկրի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը, նրանք բոլորն էլ վարակվել են Սեուլի հիվանդանոցներից մեկում գտնվելու ժամանակ:
Տնային կարանտինի տակ է գտնվում ավելի քան 3800 մարդ, որոնք շփվել են հիվանդների հետ:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արևելքի երկրներ կատարած ուղևորությունից: Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտե ղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:
Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)