Գերմանիայում կրկեսի փիղը մարդ է սպանել
ԱՐԽԻՎ
Գերմանիայի Բուխեն քաղաքի կրկեսի փիղը մարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, 34-ամյա կրկեսային փիղը փախել է կենդանիներին պահելու հատվածից և մահացու վնասվածք է հասցրել մի մարդու:
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել փղի փախուստի պատճառը: Բացի այդ, չկան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է փղի հեռանալն աննկատ մնացել: Նշվում է միայն, որ միջադեպից հետո կրկեսի աշխատակիցը կարողացել է հանգստացնել կենդանուն և վերադարձնել նրան:
Կատարվածի առնչությամբ իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)