Աշտարակում կրակոցներ են հնչել
ԱՐԽԻՎ
Աշտարակում հանգստյան օրերը խաղաղ չեն անցել. մի խումբ տղամարդկանց միջև բռնկված վեճն ավարտվել է կրակոցներով: ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում հունիսի 13-ին' ժամը 16.50-ին, տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասի Վ. Պետրոսյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ' 1976 թ. ծնված Վաչե և 1974 թ. ծնված Վահե Մ.-երը վիճաբանել են 1964 թ. ծնված Արսեն Խ.-ի, 1983 թ. ծնված Մարտին Մ.-ի և 1988 թ. ծնված Արման Մ.-ի հետ, որի ընթացքում Մարտին Մ.-ն «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակոցներ է արձակել:
Արսեն Խ.-ն հրավիրվել է բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)