ՊՆ տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ՌԴ-ում կմասնակցի երկկողմ բանակցությունների
ԱՐԽԻՎ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի մի շարք հանդիպումների և հայ-ռուսական երկկողմ բանակցությունների: Հունիսի 16-19-ը նախարարի տեղակալը Մոսկվայում և Կուբինկայում կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին, ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության և մասնագետների հետ անցկացվելիք ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ քննարկումներին:
Հայաստանի պատվիրակությունը ներկա կլինի նաև «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)