Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից 

Սերժ Սարգսյանը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին

ԱՐԽԻՎ

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ մասնակցել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին. Հանրապետության Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայ անվանի շախմատիստի հիշատակին' ծաղիկներ դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու դիմաց, այնուհետև շախմատի տան առաջին հարկում դիտել է արագ շախմատի ավագ մասնակիցների (վետերանների) մրցաշարը, որից հետո դահլիճում հետևել է արագ շախմատի կրտսեր մասնակիցների մրցաշարին:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են Տիգրան Պետրոսյանի 86-ամյակին և Ռուսաստանի Դագոմիս քաղաքում ս.թ. հունիսի 1-9-ը անցկացված «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային թիմային պատանեկան մրցաշարի հաղթող՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի շախմատային թիմին նվիրված ֆիլմերը: «Սպիտակ նավակ» մրցաշարում հաղթած պատանի շախմատիստները՝ Արթուր Դավթյանը, Դավիթ Միրզոյանը, Սամվել Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են արժեքավոր նվերներով՝ համակարգիչներով, իսկ թիմի մարզիչ՝ Սամվել Միսակյանը ստացել է դրամական պարգև:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվա, ինչպես նաև պատանի շախմատիստների հաղթանակի կապակցությամբ՝ դպրոցի սաներին մաղթելով նորանոր հաջողություններ: Նախագահն իր խոսքում ընդգծել է Տիգրան Պետրոսյանի մեծ վաստակը՝ Հայաստանում շախմատի մասսայականության, մեր օրերի օլիմպիական չեմպիոնների ու տարբեր տարիների միջազգային մրցաշարերում Հայաստանի պատիվը բարձր պահած հայ շախմատիստների հաջողությունների գործում: «Սիրելի՛ երեխաներ, անշուշտ, ուզում եմ ձեզ և՛ շնորհավորել, և՛ շնորհակալություն հայտնել: Ամենայն հավանականությամբ, սա առաջին լուրջ հաջողությունն է ձեր կյանքում և, անշուշտ, դուք շատ մեծ հարգանքով և զգուշությամբ պետք է վերաբերեք այս հաջողությանը, որովհետև դուք դրանով նախ ուրախացրել եք մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին, ողջ հայ ժողովրդին, ապա նաև ձեր ծնողներին, ովքեր շատ բան են արել, որպեսզի դուք այսօր դառնաք «Սպիտակ նավակ» մրցաշարի հաղթող: Շատ ուշադիր պետք է լինեք ձեր ուսուցիչների, ձեր մարզիչների նկատմամբ, որովհետև առանց նրանց աշխատանքի, դուք չէիք կարող հասնել այս հաջողությանը: Դուք պետք է միշտ հպարտ լինեք, պետք է համարեք, որ, իրոք, սկսել եք ձեր փայլուն ապագայի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ իր համոզմամբ, շախմատում հաջողության հասնելու համար կարևոր մի շարք հատկանիշների հետ միասին պետք է առաջին հերթին լինել ազնիվ և արդար: Նախագահը ներկաներին հիշեցրել է Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Սմբատ Լպուտյանի դեռևս անցյալ տարի այս կապակցությամբ ասված խոսքերը՝ շախմատը մի խաղ է, որը սովորեցնում է արդար հաղթել և արդար պարտվել:

Ընդգծելով, որ արդեն ինը տարի Հայաստանում անցկացվում են դպրոցական օլիմպիադաներ, այսինքն՝ «Սպիտակ նավակի» հայկական տարբերակը, Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այս տարի մասնակիցների մեծ քանակի պատճառով որոշվել է մրցումներն անցկացնել երկու տարիքային խմբերի միջև, որի արդյունքում փոխվել է ձևաչափը, և թիմերը սկսել են հանդես գալ 2+1 տարբերակով: «Քանի որ «Սպիտակ նավակը» անցկացվում է 3+1 տարբերակով, այսինքն՝ 3 տղա, 1 աղջիկ, մենք հնարավորություն ունեինք այդ թիմը համալրելու ուժեղ շախմատիստներով: Բայց շնորհակալ եմ մարզչին, շնորհակալ եմ դպրոցի տնօրենին, մեր ֆեդերացիային՝ կայացրած ճիշտ որոշման համար, որի արդյունքում այս թիմը համալրվեց հենց նույն դպրոցի աշակերտով: Ես ձեզ շնորհակալ եմ, սիրելի՛ երեխաներ, դպրոցի տնօրեն տիկին Սարուխանյան, որ այս քայլով նաև ապացուցեցիք դպրոցում շախմատ առարկան ներդնելու մեր որոշման ճշմարտացիությունը»,-ասել է Նախագահը:

Դիմելով պատանի շախմատիստներին՝ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ պարտադիր չէ հետագայում նրանք դառնան աշխարհի չեմպիոններ մեծահասակների շրջանում, դառնան գավաթակիրներ: Պարտադիր է, որ նրանք լինեն լավ հայ, Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացիներ, բայց միշտ վստահ լինելով շախմատում իրենց ուժերին, կարողություններին, որովհետև շախմատը շատ բան է սովորեցնում:

Նախագահը մաղթել է, որ հաղթող պատանի շախմատիստներին իր և Երևանի քաղաքապետի նվիրած համակարգիչները օգնեն նրանց տիրապետել շախմատի՝ այդ գեղեցիկ և հիասքանչ խաղի շատ նրբերանգների:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է շախմատը ՀՀ կրթական համակարգ ներգրավելուց հետո դպրոցներում այդ առարկայի դասավանդման արդյունավետությունը, շախմատ առարկայի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, արագ կողմնորոշվելու, ճկունության, մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա:

Շախմատի տանը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Տիգրան Պետրոսյանին նվիրված՝ «Այսպես դարձանք գերտերություն» գրքի շնորհանդեսին: Հեղինակներ Գագիկ Մինասյանը և Ռաֆայել Չատինյանը գրքում ներկայացրել են հայկական շախմատի զարգացման պատմությունը, հայ շախմատիստների խաղացած բազմաթիվ գեղեցիկ պարտիաների վերլուծություններ, ինչպես նաև հարցազրույցներ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն շախմատիստների հետ: Գրքի օրինակներից մեկը նրանք նվիրել են Հանրապետության Նախագահին:

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումների ավարտին հանդիպում է ունեցել նաև Շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է
Ամենադիտված