Սիրիական Ղամիշլի քաղաքում ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել
ԱՐԽԻՎ
Սիրիական Ղամիշլի քաղաքում հունիսի 21-ին մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարձակման թիրախում է հայտնվել քրդական ուժերի կենտրոնը' «Հադայա» հյուրանոցը:
Սիրիական աղբյուրների տեղեկացմամբ, այդ երկրի բանակի մարտիկները 20 զինյալ են ոչնչացրել Դամասկոսի վարչական շրջանում գտնվող Խան աշ Շեյխ բնակավայրում:
ԻՊ-ի ահաբեկիչները լուրջ կորուստներ է կրել Հասաքեի նահանգի Մուհսան գյուղում: Ռազմական գործողություններին աջակցել են նաև օդային ուժերը: Դեր Զորի Ջաֆրա, գյուղում, ինչպես նաև Դեր Զոր քաղաքի Հուեյկա, Ուաֆա, Ռասսաֆա թաղամասերում 35 ահաբեկիչ են սպանվել:
Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ միջազգային դաշինքը շարունակում է ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը Սիրիայում և Իրաքում: Սիրիայում ռումբերն ուղղվել են Թել Աբյադի ուղղությամբ, որոնց հետևանքով ահաբեկիչների մի քանի դիրքեր, ստորաբաժանումներ են ոչնչացվել:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)