Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ բարձունքներ է ազատագրել սիրիա- լիբանանյան սահմանի մերձակայքում
ԱՐԽԻՎ
Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում հունիսի 23-ին վերահսկողություն է հաստատել Ջարաջիրի մի քանի բարձունքների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալներ են սպանվել ու վիրավորվել:
Նախօրեին «Հըզբոլլահ»-ն Արսալի բարձունքներում վնասներ է հասցրել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորմանը: Ավելի վաղ նրանք կանխել էին «Իսլամական պետության» հարձակումը:
Մյուս կողմից քրդական ինանքնապաշտպանական ուժերը ազատագրել են Ռակկայի նահանգի Այն Այիսի քաղաքի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածները:
Վերջին շրջանում սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ զգալի հաջողությունների է հասել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում, ազատագրվել են մի շարք բարձունքներ: Ռազմական գործողությունների արդյունքում զինյալները լուրջ կորուստներ են կրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)