Թբիլիսին պատրաստվում Է «առանց ավտոմեքենաների» ակցիային
ԱՐԽԻՎ
Հունիսի 28-ին Թբիլիսիում տեղի կունենա «Թո՛ղ ավտոմեքենան, թուլ տուր հանգստանա քաղաքը եւ հանգստացիր ինքդ» կարգախոսով ակցիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցիալական ցանցում միջոցառման Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
«Մտահղացումը հետեւյալն Է. յուրաքանչյուր ամսվա որոշակի օր սահմանել ոտքով տեղաշարժվելու եւ հասարակական տրանսպորտով երթեեւկելու, այդ թվում՝ հեծանվով զբոսանքների եւ ավտոմոբիլներից հրաժարման օր: Այսինքն՝ մենք վաղօրոք կհայտարարենք յուրաքանչյուր ամսվա որոշակի օր, եւ այդ օրը մենք բոլորս տանը կթողնենք ավտոմեքենաները»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է Sputnik-ը, միջոցառման նախաձեռնողներն այս կերպ ցանկանում են «կուլտուրայի նոր կանոն եւ որոշակիորեն թբիլիսյան ավանդույթ» ներդնել «Թբիլիսին առանց ավտոմեքենաների» կարգախոսի ներքո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)