Փարիզը չի հանդուրժի երկրի անվտանգությանն սպառնացող գործողություններ
ԱՐԽԻՎ
Ֆրանսիան չի հանդուրժի այնպիսի գործողություններ, որոնք սպառնալիքի տակ են դնում իր անվտանգությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից երկրի նախագահի եւ նրա նախորդների գաղտնալսման իրադրության պատճառով Հինգերորդ հանրապետության անվտանգության խորհրդի շտապ նիստի արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Wikileaks պորտալի՝ հունիսի 23-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետախուզական գործունեություն Է վարել Ֆրանսիայի վերջին երեք նախագահների նկատմամբ, մասնավորապես, գաղտնալսել Է նրանց հեռախոսները:
«Ֆրանսիան չի հանդուրժի ոչ մի կարգի գործողություններ, որոնք սպառնալիքի տակ են դնում նրա անվտանգությունն ու շահերի պաշտպանությունը»,- ասված Է հայտարարության մեջ:
Դրանում նշված Է, որ Վաշինգտոնը պետք Է կատարի իր այն պարտավորությունները, որոնք ստանձնել Է, մասնավորապես, 2013 թվականին՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների եւ Ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսների հետ կապված նման սկանդալից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)