Մատվիենկոն` Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս է հայտնել
ԱՐԽԻՎ
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանում տիրող իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, և հույս ունենք, որ այդ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ իշխանության և ցուցարարների միջև բանակցությունների միջոցով»,- ընդգծել է Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:
Նա հույս է հայտնել նաև, որ «Հայաստանի իշխանությունները կհաղթահարեն այդ իրավիճակի, որը Հայաստանի ներքին գործն է»: Խոսնակը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է բարեկամ երկիր Ռուսաստանի համար, Եվրասիական տնտեսական միության անդամ է, և ՌԴ-ն «իհարկե, անտարբեր չէ Հայաստանի տարածքում տեղի ունեցածի նկատմամբ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)