Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են 

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում խոսել է լրագրողական պատասխանատվության և էթիկայի մասին

ԱՐԽԻՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել «Մեդիայի պատախանատվությունը և էթիկան մեդիայի փոփոխվող միջավայրում» զեկույցի շուրջ: Պատգամավորը ելույթում անդրադարձել է ՄԻԵԴ-ի մեծ պալատի «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործին: Արփինե Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի՚ գործընկերներ,

Ազատ մամուլը և անկախ լրագրությունը միշտ եղել են ժողովրդավարության հիմնաքարը և, լինելով հասարակության ձայնը, իրենց առաքելությունը կատարելու համար միշտ օժտված են եղել արտոնություններով: Համացանցի և տեխնոլոգիաների զարգացմամբ, մամուլի վերաբերյալ պատկերացումը փոխվել է, դարձել ավելի լայն և ընդգրկում է ոչ միայն ավանդական մամուլը, այլև առցանց լրագրությունը, բլոգոլորտը և սոցիալական մեդիան: Համացանցը դարձել է ձայն հնչեցնելու, հոդվածներ տեղադրելու, այլոց քննարկումների հրավիրելու և կարծիք արտահայտելու նոր հարթակ ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անհատ բլոգերների համար:

Սա, ընդհանուր առմամբ, ընդլայնում է ինչպես մամուլի ապագա զարգացման հնարավորությունների շրջանակը, այնպես էլ թվային մամուլի ներկայացուցիչների պարտավորությունները և պատասխանատվությունը: Համացանցի առանձնահատկությունների շնորհիվ, թվային մամուլը դարձել է ավելի ինտերակտիվ՝ նվազեցնելով սովորական ընթերցողի և լրատվամիջոցի մեջ առկա անջրպետը: Չնայած դրական կողմերիի առկայությանը՝ համացանցում տեդադրված հոդվածի անմիջական ազդեցությունը և ակնթարթային հետևանքները հնարավոր չէ ամբողջությամբ չեղարկել: Ժամանակակից լրագրության մյուս առանձնահատկությունն արագությունն է: Առավել շատ դիտումներ ստանալու համար լուրերը հրապարակվում են առանց խմբագրական ստուգման և հաստատման, արդյունքում զոհ են գնում լրագրողական էթիկայի և ավանդական լրագրության այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են հավաստիությունը և թափանցիկությունը:

Ներկայիս լրագրության առանձնահատկությունները, լուրերի առցանց տարածման և լրատամիջոցների գործունեության կարգավորման անհրաժեշտությունը հանգեցրել են լրատվամիջոցի՝ իր կայքում տեղադրված հոդվածների և մեկաբանությունների համար պատասխանատվության ընդլայնմանը: Վերջերս կայացված ամենակարևոր որոշումը, որը հստակություն մտցրեց մամուլի պատասխանատվության վերաբերյալ շարունակական բանավեճերին, թերևս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով որոշումն է, որով, հաշվի ա ռնելով զարգացած և հայտնի լրատվամիջոցի հնարավորությունները, դրա կողմից օգտագործվող ընթացակարգերը, կայքի առևտրային բնույթը, ինչպես նաև կայքի բովանդակության նկատմամբ գործուն դերակատարումը, ակնհայտ անընդունելի մեկնաբանությունների, այդ թվում՝ ատելություն պարունակող խոսքի, ավտոմատ հեռացման ընթացակարգի ոչ արդյունավետությունը, դատարանը լրատվամիջոցին պատասխանատու ճանաչեց օգտատերերի՝ կայքում տեղադրված հոդվածների տակ կատարված մեկնաբանությունների համար:

Սա խիստ կարևոր որոշում է առցանց լրատվական միջոցների համար, որը կոչ է անում վերակազմակերպել խմբագրման ընթացակարգը՝ խոսքի ազատության և զրպարտության ու վիրավորանքի միջև հավասարակշռություն պահպանելու համար:

Ինչպես այս ոլորտում վերոգրյալ վերջին զարգացումները, այնպես էլ լրատվամիջոցի՝ համացանցում գործելու դժվարություները և ռիսկերը, զեկույցում նշված էթիկայի չափորոշիչները հույժ կարևոր են լրագրության ինքնակարգավորման համար և, հուսանք, կօգնեն թվային մամուլին պահպանել հավասարակշռություն տեղեկատվության անկախության, ազատ հոսքի, կարծիքների փոխանակման և մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև:

Լուրերը և ժամանցային մամուլը մեր օրերում պահանջում են էթիկայի այնպիսի նոր չափորոշիչների զարգացում և ընդունում, որոնք հիմնված կլինեն փոփոխվող միջավայրի և թվային ժամանակաշրջանի ու համացանցի առանձնահատկությունների վրա:

Ես կարևոր եմ համարում ընդգծել, որ, չնայած համացանցը ստեղծում է տեղեկատվության ազատ հոսքի համար բազմաթիվ հնարավորություններ, օֆ-լայն (ցանցից դուրս) օրենսդրությունը հավասարպես վերաբերում է և՚ տպագիր մամուլին, և՚ համացանցային մամուլին՝ այդ հարթակի առանձնահատկությունների հաշվառմամբ: Այսպիսով, նոր իրականությանը համապատասխանող էթիկայի չափորոշիչների ընդունումը և դրանց պահպանումը վերահսկող ինքնակարգավորվող մարմինների ստեղծումը նոր մեդիայի զարգացման խթանը և թվային ժամանաշրջանին համահունչ գործունեության նախադրյալն են»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնում
Ամենադիտված