ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց Հայաստանի վերաբերյալ զեկույցը
ԱՐԽԻՎ
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր 29-րդ նստաշրջանի ընթացքում հաստատվեց Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակներում Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը ղ եկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը հակիրճ անդրադարձավ վերջին ամիսների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև ստացված հանձնարարականների համատեքստում կառավարության հետագա ձեռնարկելիք քայլերին:
Հայաստանն, ընդհանուր թվով, ստացել է 189 հանձնարարական, որից 155 ընդունել է, 20-ն՝ ընդունվել է մասամբ, 4-ը չի ընդունվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)