Բեն Աֆլեքը ՖԻՖԱ-ի կաշառակերության մասին ֆիլմի պրոդյուսերը կլինի
ԱՐԽԻՎ
«Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Բեն Աֆլեքը ՖԻՖԱ-ում առկա կաշառակերության մասին պատմող ֆիլմի համար կլինի պրոդյուսեր: Ֆիլմը կպամտի ՖԻՖԱ-ի նախկին անդամ Չակ Բլայզերի մասին, ով Հետախուզությունների դաշնային բյուրոյի համար եղել է լրատվության աղբյուր: Ֆիլմի ռեժիսորը կլինի Քևին Օ' Կոնները, ով ևս երկու ֆիլմ ունի սպորտի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրին' ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով և ձայներ գնելու, և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի շաբաթներին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)