Քերրին և Զարիֆը հանդիպում են. երկուստեք առկա է իրանական միջուկային խնդրի լուծման կամք
ԱՐԽԻՎ
Իրանին և «վեցնյակ»-ին (ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներ և Գերմանիա) սպասվում է մեծ աշխատանք իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերջնական համաձայնագրին հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Վիեննայում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերր ին:
Նրա խոսքով՝ կողմերը ձեռնարկում են «վերջնական փորձը, որպեսզի հասկանան, հասանելի է վերջնական համաձայանգիրը, թե ոչ»: «Մեզ սպասում է մեծածավալ դժվար աշխատանք: Որոշ շատ դժվար հարցեր դեռևս մնում են: Կարծում եմ՝ բոլորը կցանկանային տեսնել վերջնական համաձայնագիրը, սակայն մեզ դեռևս անհրաժեշտ է զբաղվել որոշ դժվարություններով»,- «ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Քերրին:
Զարիֆն իր հերթին համաձայնել է, որ «սպասվում է շատ աշխատանք՝ առաջընթացի հասնելու և առաջ շարժվելու համար»: «Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի դա հնարավոր լինի, սակայն դա կախված է մի շարք գործոններից, և մենք դրանցով կզբաղվենք»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)