Արևային մարտկոցներով Solar Impulse 2 ինքնաթիռը Ճապոնիայից մեկնել է Հավայան կղզիներ
ԱՐԽԻՎ
Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 շվեյցարական ինքնաթիռը գրեթե մեկ ամիս տևած ընդմիջումից հետո Ճապոնիայի Նագոյա քաղաքի օդանավակայանից մեկնել է Հավայան կղզիներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ինքնաթիռի թռիչքը քանիցս հետաձգվում էր և վերջին անգամ պլանավորված էր հունիսի 24-ին, բայց չի կայացել վատ եղանակի պատճառով: Օդանավը Հավայան կղզիներ հասնելու համար Խաղաղ օվկիանոսի վրայով պետք է թռչի մոտավորապես հինգ օր, և արևոտ օրերի բացակայության դեպքում արևային մարտկոցների լցավորման համար հարկադրական վայրէջք կատարելն անհնարին կլինի:
Արևային մարտկոցներով ինքնաթիռը ճանապարհորդության է մեկնել մարտի 9-ին Աբու Դաբիից: Այն վեց վայրէջք է կատարել Օմանի, Հնդկաստանի, Մյանմայի և Չինաստանի տարածքում: Մայիսի 31-ին ինքնաթիռը մեկնել էր Նանկինից, և օդաչուն պատրաստվում էր վեց օրվա ընթացքում հասնել Հավայան կղզիներ, բայց եղանակային վատ պայմանների պատճառով հունիսի 1-ին նա հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ճապոնիայի Նագոյա քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)