Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

ԱՐԽԻՎ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է.

«Դատախազության համակարգի հարգարժան ներկայացուցիչներ, հարգելի բարեկամներ, նախ թույլ տվեք շնորհավորել մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատողի օրվա առթիվ:

Դատախազությունն անցել է կայացման և զարգացման երկար ճանապարհ՝ մշտապես առանձնահատուկ տեղ զբաղեցնելով պետական մարմինների համակարգում: Մյուս կողմից, այնքան էլ վաղուց չէ, որ անկախ Հայաստանում պաշտոնապես նշվում է Դատախազության աշխատողի օրը և այդ տեսանկյունից սա դեպի հետագա հոբելյաններ տանող ճանապարհի հերթական փուլն է: Ի պատիվ ձեզ, պետք է ասեմ, որ դուք հաջողությամբ եք անցնում այդ ճանապարհը:

Յուրաքանչյուր իրավական պետություն կայունության և օրինականության հուսալի հիմքերի կարիք ունի: Որպես պետական իշխանության հիմնասյուներից մեկը՝ դատախազությունն անցել է մեր երկրի զարգացման բոլոր փուլերը: Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները որոշակի սրբագրումներ են մտցնում ցանկացած, այդ թվում և` դատախազության համակարգի աշխատանքներում:

Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում որևէ կառույցի աշխատանքը գնահատելու համար նրա գործունեության ժամանակահատվածի տևողությունը ոչ միշտ է ընդունվում որպես գնահատման հիմնական չափանիշ: Ավելի կարևոր է ժամանակի ռիթմը զգալը և ձեռքբերումներ արձանագրելը: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ դատախազական համակարգն իր կենսագրությամբ կարողանում է վստահորեն քայլել ժամանակին համընթաց: Այն, որ նրա հասցեին հնչում են նաև քննադատություններ, նշանակում է, որ համակարգն աշխատող, գործուն և կենդանի օրգանիզմ է, որի պարագայում, բնական է ե՛ւ դրվատանքի, ե՛ւ դժգոհության առկայությունը:

Սա նշանակում է լինել ուշադրության կենտրոնում, արժանանալ վերաբերմունքի, ինչն իր հերթին վկայում է, որ մարդկանց մեջ կոտրվում է հասարակական կյանքի նկատմամբ անտարբերության պատը' անկախ նրանց արձագանքից, իսկ դուք կարողանում եք ձեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության կայացման գործում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության շահերի պատշաճ պաշտպանություն, հատկապես որ քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների իրացման երաշխիքներից մեկը համարվում են դատախազական մարմինները: Իսկ քաղաքացիների վստահության աճը հ ամակարգի հանդեպ ձեր աշխատանքի գնահատականի գլխավոր չափանիշն է: Դա, իհարկե, ենթադրում է մեծ պատասխանատվություն դատախազության աշխատակիցների համար, մանավանդ որ մշտապես պետք է հիշել, որ յուրաքանչյուր գործողության հետևում մարդն է, մարդկային ճակատագիրը:

Հարգելի բարեկամներ, իրավական հարթությունից բացի շատ կարևոր է դատախազության ու հասարակության փոխադարձ կապը և միմյանց հասկանալի ու լսելի լինելը, ինչը նշանակում է նոր մակարդակի բարձրացնել դատախազություն-քաղաքացի փոխհարաբերությունները: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դատախազական համակարգում միտված են ավելի հստակ ու վստահելի դարձնել այդ հարաբերությունները:

Համոզված եմ, որ ձեր փորձն ու գիտելիքները կշարունակեն նպաստել երկրում օրինականության ու կարգուկանոնի ամրապնդմանը և ձեր համակարգված ու արհեստավարժ գործունեության շնորհիվ դատախազության առջև դրված խնդիրները, այդ թվում՝ քաղաքացիների իրավունքների և պետության շահերի պաշտպանությունը, այսուհետ ևս հաջողությամբ կլուծվեն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և հաստատակամություն»:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանին, Շիրակի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանին և Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված