Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Հայաստանի ավիացիոն ոլորտում վերադասավորումներ են. չի բացառվում բյուջետային ավիաընկերությունների մուտքը

ԱՐԽԻՎ

Հայաստանի ավիացիոն ոլորտը վերադասավորումների փուլում է: Մի կողմից հայկական շուկան լքում են այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են Չեխական և Լեհական ավիաուղիները կամ «Էթիհադ»-ը, մյուս կողմից բանակցություններ են տարվում եվրոպական և ասիական նոր ավիաընկերություների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ավիացիոն ոլորտի փորձագետ Աննա Չոբանյանը հայտնեց, որ բանակցային գործընթացներից շատերն արդեն առարկայանում են, սակայն չնշեց, թե որ ընկերությունների կամ չվերթների մասին է խոսքը:

«Բանակցություններ են տարվում տարբեր ավիաընկերությունների հետ, այդ թվում' բյուջետային: Արդեն առարկայական խոսակցություններ կան որոշների հետ, սակայն այդ ընկերությունները դեռ պետք է գան Հայաստան, ուսումնասիրեն դաշտը, կազմեն իրենց ցիկլը, ապա նոր մուտք գործեն շուկա»,- ասաց Չոբանյանը:

Պատասխանելով հարցին, թե պետական գերատեսչությունը ինչպես է բացատրում այն հանգամանքը, որ կարճ ժամանակահատվածում 3 խոշորագույն ավիաընկերություն դուրս եկավ հայկական շուկայից' ավիացիոն փորձագետը հայտնեց, որ նման միտում կա ոչ միայն Հայաստանում: «Այդ տենդենցը կա նաև այլ երկրներում: Դա կոմերցիոն խնդիր է. հնարավոր է ավիաընկերության կողմից լավ չի ուսումնասիրվել շուկան կամ չեն հասել նպատակային շահույթին, հնարավոր է չվերթների վերադասավորություն է իրականացվում: Երբ «Էթիհադը» հայտարարեց, որ դուրս է գալու շուկայից, մենք հանդիպեցինք նրանց հետ` հասկանալու` որն է խնդիրը: Ավաընկերությունն ասաց, որ դա կոմերցիոն որոշում է եղել և կապված չէ պետության կողմից վարվող քաղաքականության հետ»,- ասաց նա:

Իսկ այդ դիտարկմանը, որ շատերը խնդիրը կապում են «Զվարթնոց» օդանավակայանի հետ' ասելով, որ այն թանկ ծառայություններ է առաջարկում ավիաընկերություններին' Աննա Չոբանյանը պատասխանեց, որ օդանավակայանի ներկայացուցիչներն էլ են իրենց հետ հաճախ լինում բանակցություններին և փորձում են հարմար պայմաններ առաջարկել: «Նրանք փորձում են հարմարվել և լավ պայմաններ են առաջարկում: Խնդիրն այն է, որ մեզ մոտ քիչ են ավիաընկերությունները, և երբ մեկը դուրս է գալիս դաշտից, դա ակնառու է լինում»,- ասաց նա:

«Արմենպրես»-ը զրուցեց նաև ՀՀ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանի հետ, ով ներկայացրեց ավիացիոն ոլորտի վերադասավորումները: «Այս պահի դրությամբ եվրոպական ուղղություններից չվերթներ չեն իրականացնում լեհական, չեխական ավիաուղիները, Alitalia ավիաընկերությունը: Սեպտեմբերի 1-ից սպասվում է, որ «Էթիհադ»-ը չի երկարացնի պայմանագիրը: Շուկայից դուրս են եկել նաև ռուսական 6 փոքր ավիաընկերություններ: Այս տարի ավելացել են Էգեյան և Իրաքյան ավիաուղիները, « Գրոզնի ավիան», ինչպես նաև իրականացվելու են Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթներ (Երևան- Թբիլիսին սկսել է գործել հունիսի 29-ից, տոմսի արժեքը' սկսած 55 եվրոյից, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը միջինում 100 եվրո է - խմբ.)»,- հայտնեց նա:

Այն հարցին, թե շուկան լքած ավիաընկերությունների չվերթները ինչպես են լրացվելու' Ռուբեն Գրդզելյան նշեց, որ չվերթներ կիրականացվեն տարանցիկ քաղաքներով' Մոսկվայով, Ուկրաինայով, Վիեննայով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված