Չինական ընկերությունն իր աշխատակցուհիներին արգելել Է երեխաներ ունենալ առանց թույլտվության
ԱՐԽԻՎ
Չինաստանի ֆինանսական ընկերություններից մեկն իր աշխատակցուհիներին արգելել Է երեխաներ ունենալ առանց ղեկավարության նախնական թույլտվության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընկերության՝ սոցցանցերում հրապարակված ներքին փաստաթուղթը թույլատրում Է երեխաներ ունենալ միայն ամուսնացած կանանց, որոնք արդեն աշխատել են ֆիրմայում: Ընդ որում նրանք պարտավոր են նախնական կարգով հայտ ներկայացնել դեկրետային արձակուրդների կարգացուցակում ներառվելու համար:
Առանց ղեկավարության թույլտվության հղիացած բոլոր աշխատակցուհիներին ընկերությունը որոշել Է տուգանել 161 դոլարով, ինչպես նաեւ զրկել պարգեւավճարներից ու կարիերային աճի հնարավորությունից:
Փաստաթուղթը լայն արձագանք Է հարուցել Չինաստանում: Պետական ԶԼՄ-ները քննադատել են աշխատակցուհիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը: Ֆիրման ինքն առայժ չի մեկնաբանել պատահածը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)