Վթար Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասում
ԱՐԽԻՎ
Հուլիսի 4-ին, ժամը 22.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասում գտնվող ավտոլվացման կետի մոտակայքում ՃՏՊ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱկ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Արայի Ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում «Տոյոտա» մակնիշի 34 MZ 508 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. զոհեր և տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)