Ուկրաինայում ևս մեկ ադրբեջանցի գործարար է սպանվել
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում անցյալ շաբաթ սպանվել է ծնունդով Նախիջեւանից ադրբեջանցի 60-ամյա բիզնեսմեն Ալի Մահեռամովը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Լուգանսկի մարզի ադրբեջանցիների Կոնգրեսին, հայտնել են, որ Մահեռամովը զոհվել է նրա ավտոմեքենայի վրա նռնականետից արձակված ականից:
Ավտոմեքենայի պայթյունի արդյունքում Մահեռամովի մարմինն այրվել է անճանաչելիոեն:
1990-ական թվականներին Ալի Մահեռամովը եղել է Լուգանսկի մարզային խորհրդի 1-ին գումարման պատգամավոր:
Նշենք, որ Ուկրաինայում դա այս տարվա ընթացքում ադրբեջանցի գործարարների 3-րդ, իսկ վերջին երեք տարիներին' 6-րդ սպանությունն է:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան