Սաակաշվիլիի տեղակալ է նշանակվել Եվրամայդանի 25-ամյա ակտիվիստուհին (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին է ներկայացրել իր նոր տեղակալներին` Եվրամայդանի 25-ամյա ակտիվիստուհի Յուլիա Մարուշեվսկայային և Աֆղանստանի պատերազմի հերոս, գործարար, 51-ամյա Վլադիմիր Ժմակին: Սաակաշվիլին ասել է, որ իր երկու պրոտեժեները չունեն փորձ՝ հանրային ծառայության ոլորտում, և հետևաբար, ըստ վրացի քաղաքական գործչի, նրան հաջողվել է բերել իշխանություն «նոր, մաքուր և գրագետ մարդկանց»: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
«Facebook»-ի իր էջում Օդեսայի մարզպետը համառոտ ներկայացրել է իր համախոհներին: Նա հատկապես առանձնացրել է 25-ամյա Յուլիային՝ ընդգծելով, որ նրա ուսանողական տարիներն անցել են ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում:





















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)