Սերբիայի վարչապետի վրա Սրեբրենիցայում քարեր և շշեր են նետել
ԱՐԽԻՎ
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի վրա քարեր և շշեր են նետել բոսնիական Սրեբրենիցա քաղաքում մուսուլմանների զանգվածային սպանության 20-րդ տարելիցին նվիրված միջացառման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: AFP գործակալության տվյալներով՝ ամբոխից վարչապետի ուղղությամբ նետվա ծ քարերից մեկը դիպել է Վուչիչի գլխին: Ականատեսների խոսքով՝ սերբական պատվիրակությունը շտապ վերադարձել է դեպի մեքենաներն ու հեռացել միջոցառման վայրից: Սրեբրենիցայում հուլիսի 11-ին անցկացվել է միջոցառում՝ նվիրված մուսուլմանների զանգվածային սպանության 20-րդ տարելիցին: Շուրջ 8 հազար զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար քաղաք էին եկել Սերբիայի վարչապետը, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սլովենիայի նախագահներն ու այլ պաշտանատար անձինք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)