Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Շնորհավորանքներ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա կապակցությամբ

ԱՐԽԻՎ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ, բազում շնորհավորական բացիկներ, հեռագրեր է ստացել: Ստորև ներկայացնում ենք ԵԿՄ տարածքային բաժանմունքներից եւ մարզային խորհուրդներից մի քանիսի շնորհավորանքները:

Մեծարգո՛ Զորավար.

ԵԿՄ վարչությունն ու վարչության աշխատակազմը շնորհավորում են Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ։

Մենք ցանկանում ենք Ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն և խաղաղություն հայոց աշխարհին։

Հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ Դուք կմնաք որպես հաղթանակած և հաղթանակը սերունդներին փոխանցած՝ Զորավար։
ԵԿՄ մեծարգո նախագահ.

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի ու պետականաշինության պատմության մեջ Դուք կմնաք նաև որպես Երկրապահ կամավորականի կարգավիճակի ճանաչումը պետականորեն նախաձեռնած և օրենսդիրում ընդունումը միաձայն կազմակերպած օրենսդիր։ Երկրապահ կամավորականի պետականորեն ճանաչումը որպես արժեհամակարգ նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ամենավառ ուղեցույցն է, որի հիմքը դրել եք Դուք։

Ձեր գործունեության արդյունքում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Երկրապահի օրը ընդգրկվեց Առաքելական եկեղեցու արարողակարգ և դարձավ հայոց բոլոր եկեղեցիների կողմից Սուրբ պատարագով նշվող օր։

Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք Ձեր ղեկավարությամբ և պատրաստ ենք ավելի արդյունավետ շարունակել մեր գործունեությունը։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, և մաղթում քաջ առողջություն, երկրապահական երկարակեցություն և ընտանեկան երջանկություն։

ՀՀ ԵԿՄ վարչություն

ՀՀ ԵԿՄ վարչության աշխատակազմ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին

Մեծարգո՛ պարոն Գեներալ,

Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու, բոլոր էջմիածնեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն ու հպարտությամբ շնորհավորում եմ Ձեզ' Ձեր ծննդյան օրվա հաճելի առիթով:

Հարգարժա՛ն զորավար, Դուք կյանքի փառավոր և անչափ ուսանելի ճանապարհ եք անցել՝ լեցուն հերոսության ու սխրանքի բազում դրվագներով: Հենց առաջին օրերից զինվորագրվելով արցախյան ազատագրական պայքարին' հետագայում Ձեր ծանրակշիռ ավանդն ունեցաք նրա փառավոր հաղթանակներում՝ թե՛ աննահանջ զինվոր և թե՛ որպես հմուտ զորավար: Հենվելով մեր ժողովրդի հմուտ կենսափորձի վրա՝ Դուք այն անառարկելի ճշմարտությանը հանգեցրիք, որ երկրի սահմանները գծվում են ոչ թե բոցաշունչ ճառերով, այլ զենքի ուժով:

Ահա թե ինչու Դուք և Ձեր համախոհները որոշեցիք զենք վերցնել…

Պարո՛ն Գրիգորյան, Դուք Ձեր ապրած կյանքով վաղուց ապացուցել եք նաև, որ հայրենիքի նվիրյալ զինվորը երբեք չի զորացրվում: Դրանում համոզվելու համար բավական է արձանագրել թերևս մեկ, բայց անչափ խոսուն փաստ. արդեն վաղուց ավանդույթ դարձած ուխտագնացությունը Հայաստանի մարզեր ու Արցախ, որը և՛ հարգանքի տուրք է պատերազմում զոհված Ձեր մարտական ընկերների հիշատակին և՛ հայրենասիրության անփոխարինելի դաս մատաղ սերնդին՝ մեր հայրենիքի վաղվա պաշտպաններին:

Պարո՛ն գեներալ, Ձեզ մշտապես մտահոգել ու մտահոգում են այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ վերաբերում են մեր քաղաքին ու մեր երկրին: Եվ որպես Էջմիածնի պատվավոր քաղաքացի ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, օգտագործելով Ձեր բարձր հեղինակությունը, ջանք ու եռանդ չեք խնայում մեր ժողովրդի հոգսը հնարավորինս թեթևացնելու համար:

Սիրելի՛ զորավար, կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առիթով և մաղթում ամուր առողջություն, անձնական երջանկություն ու բոլո՜ր բո՜լոր երազանքների անպայման իրականացում:

Քաղաքապետ՝ Կ. Գրիգորյան

ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության շնորհավորական ուղերձը' ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեծարգո՛ Զորավար,

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ տարեդարձի կապակցությամբ:

Հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդն ու Արցախյան ազատամարտում անձնուրաց մասնակցությունը' իրենց հավերժությունը կգտնեն Հայոց պատմության քառուղիներում. հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք, որ Ձեր օրինակով սերտում և մեր մեջ ամրապնդում ենք ռազմահայրենասիրական ոգին: Հավատքն առ Աստված' անառիկ ու մարտունակ ենք պահում Հայոց ամուր սահմանները:

Հայրենասիրությունը, անձնվիրությունը, նպատակասլացությունը, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները Ձեր աշխատանքի հաջողության, Երկրապահներիս հզորության կարևոր հիմնասյուներն են։

Դուք միշտ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում եռասերունդ Երկրապահին հուզող հրատապ խնդիրները, որոնք կարևոր ու կենսական նշանակություն ունեն բոլորիս ամենօրյա աշխատանքներում:

Մեծարգո՛ Զորավար,

Մաղթում ենք Ձեզ առողջություն, Ձեր բոլոր ազգընտիր նախաձեռնություններում հաջողություններ, բեղուն և արգասաբեր աշխատանք: Ամենայն բարիք ու երջանկություն Ձե’զ և Ձե’ր ընտանիքին:

ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ»

կազմակերպության նախագահ' Վ. Հովսեփյան

ՀՀ Երկրապահ Կամավորականների

Միության Վարչության Նախագահ,

ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս,

Գեներալ-լեյտենանտ Մ.Ս. Գրիգորյանին

Մեծարգո՛ Զորավար,

Անձամբ իմ և ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի ողջ խորհրդի անունից, ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ' Ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն, ընտանեկան երջանկություն, երկարակեցություն, ազնիվ ու արժանապատիվ ծառայություն մեր ժողովրդին, բեղմնավոր գործունեություն' հանուն մեր երկրի և հայ ժողովրդի պայծառ ապագայի:

Հարգարժա՛ն Մանվել Սեկտորի,

Անուրանալի է Ձեր վաստակը Հայաստան և Արցախ աշխարհների անկախության ապահովման գործում:

Համոզված եմ, որ հետագայում ևս ջանք ու եռանդ չեք խնայի, կանեք ամեն ինչ' հանուն ամեն մի հայի, հանուն մեր երկրի ապագայի, հզորացման, բարգավաճման և հարատևման:

Ծնունդդ շնորհավոր, մեր մի բուռ ազգի Հայոց Վեհ Զավակ:

Խորին երախտագիտությամբ

և լավագույն ցանկություններով'

ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի նախագահ' Կ. Մ. Գրիգորյան

Մեծարգո Զորավա՛ր,

Աշխարհում դարերից եկած լավ ու բարի մի ավանդույթ կար, նրանք մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չէին որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, ազգապաշտպան, հայրենասիրական, բարեգործական և այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով, որոշվում էր երկրի վրա նրա ճիշտ ապրած տարիները և տարիքը:

Զորավար՝ հայերս, հազարամյակներ շարունակ եղել ենք տարածաշրջանի առաջադիմության, արդարության և ճշմարտության մարտիկներ, Դուք մեր պապերի իսկական ժառանգորդն եք՝ մարդ Մեծատառով: Որպես փարոս, Դուք Ժառանգաբար փոխանցված հատկանիշները, այժմ փոխանցում եք եռասերունդ երկրապահներին, որպեսզի նրանք դեպի պայծառ ապագա անցնելիք ճանապարհը, անկաշկանդ հաղթահարեն:

Ճակատագրի բերումով, երբ վտանգված էր Արցախ աշխարհը և հայոց պետականությունը, Դուք անվարան ստանձնեցիք հրամանատարի դեժվարին ու պատասխանատու գործը և փառքով պսակելով Ձեր և զինակից կամավորական ազատամարտիկների անունները՝ հաղթանակած դուրս եկաք անհավասար պատերազմից' ևս մեկ անգամ ապացուցելով բոլորին ՈՎ, ՈՎ է:

Ձեր ղեկավարած 5-րդ Բրիգադի Երկրապահ Կամավորական ջոկատներն ու Հայոց բանակը գերազանց քննություն բռնեցին Արցախյան ազատամարտում, որն էլ մեր հոգեբանության և մտածողության մեջ ազգային գենոտիպին բնորոշ իսկական հեղաբեկում էր, մեծ հաղթանակների սկիզբը:

Զորավար, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տ/բ անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում քաջ առողջություն, երազանքների ու նպատակների կատարում, նոր ոճով աշխատանքների կազմակերպում ի փառս Հայրենիքի և Երկրապահ կամավորականների միության:

Արևշատություն Ձե՛զ, Զորավար՛ ժպիտը դեմքիցդ անպակաս:

ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տ/ բ նախագահ՝ Վ. Զատիկյան

Մեծարգո՛ Զորավար.

Դուք ճակատագրի բերումով նաև դարձաք ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործի շարունակողը և ի փառս Ձեզ պահպանվում ու սերունդներին է փոխանցվում Սպարապետի հոգևոր ժառանգությունն ու գործը, ընդարձակվում է երկրապահի գործունեության աշխարհագրությունը, ապահովվում է երկրապահական սերնդափոխությունը։

ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձը, մաղթում առողջություն և հաջողություն:

«Զորավար, մենք' երկրապահներս, քաջ գիտակցելով պատերազմի արհավիրքները, ցանկանում ենք, որ հայոց աշխարհում այլևս չլսվի ականների պայթյունների ձայնը, բայց միաժամանկ Աստված մի արասցե, եթե մեզ նորից պարտադրեն պատերազմ, պատրաստ ենք Ձեր հրամանով կռվել հայրենիքի ամեն մի թիզ հողի համար»,- իրենց շնորհավորանքի մեջ հավաստիացնում են Շենգավիթի երկրապահները:

ԵԿՄ Շենգավիթի տ/բ նախագահ՝ Գառնիկ Հովսեփյան

Հարգելի՛ Զորավար.

ԵԿՄ Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժանմունքի եռասերունդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մենք' երկրապահներս, գնահատում ենք Ձեր ապրած կյանքը,քաջ գիտակցելով, որ դուք մշտապես ապրում եք մեր հայրենիքի հոգս ու ցավերով: Ցանկանւմ եմ Ձեզ քաջ առողջություն:

Եղեք, երջանիկ, միշտ հզոր ու անպարտելի:

ԵԿՄ Քանաքեռ-Զեյթուն տ/բ նախագահ՝ Գրիգոր Սիմոնյան

Մեծարգո՛ Զորավար,

ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 59-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք:

Դուք մեր երկրի անկախության և պետականության համար մաքառած ու հաղթանակած Զորավարն եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն:

ԵԿՄ Աջափնյակի տ/բ նախագահ՝ Ապրես Հովհաննիսյան

Մեծարգո՛ Զորավար

Շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում ենք քաջ առողջություն, անսպառ եռանդ Ջեր ազգանվեր գործունեության իրագործման համար, որում համոզված եղեք մշտական Ջեր կողքին եղել են և կան Արաբկիրի եռասերունդ երկրապահները:

Հարգանքներով ԵԿՄ Արաբկիրի տ/բ նախագահ՝ Գագիկ Դավթյան

Սիրելի՛ Զորավար.

ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 59-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Դուք մեր երկրի անկախության և պետականության համար մաքառած ու հաղթանակած Զորավարն եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն:

Հարգելի՛ Զորավար.

ԵԿՄ Արմավիրի մարզային խորհուրդը և Արմավիրի բոլոր երկրապահները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան տարեդարձը և մաղթում Ձեզ քաջ առողջություն, երկարակեցություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն, հայ զինվորին' երկրապահական հպարտություն:

Սիրելի՛ Զորավար.

ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 59-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Դուք' մեր երկրի անկախության և պետականության համար մաքառած հայորդի եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն, հայ զինվորին' երկրապահական հպարտություն:

Հարգելի՛ Զորավար.

ԵԿՄ Վայոց-Ձորի մարզային խորհուրդը և Վայոց Ձորի բոլոր երկրապահները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան տարեդարձը և մաղթում Ձեզ քաջ առողջություն և բոլոր ցանկությունների իրագործում: Դուք հայ ժողվրդի լավագույն զավակներից մեկն եք' մեր ներկա ժամանակի հերոսը:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված