Ծնունդով Օկլահոմայից դերասանուհին նվաճել է «ԱՄՆ-ի գեղեցկուհի» տիտղոսը
ԱՐԽԻՎ
Ծնունդով Օկլահոմայից Օլիվիա Ջորդանը դարձել է «ԱՄՆ-ի գեղեցկուհի» գեղեցկության 64-րդ մրցույթի հաղթող: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը-, հաղորդել է Associated Press-ը:
Պատասխանլեով ժյուրիի հարցերին՝ Ջորդանն ԱՄՆ-ի ամենակարևոր հիմնախնդիրն է համարել միջռասայական հարաբերությունների հիմնախնդիրը: Գեղեցկության թագուհու թագը 26-ամյա աղջկան է հանձնել անցյալ տավա մրցույթի հաղթող Նիա Սանչեսը: Մի քանի ամիս անց Ջորդանն ԱՄՆ-ը կներկայացնի «Աշխարհի գեղեցկուհի» մրցույթում:
Ինչպես հետևում է Ջորդանի կենսագրությունից, որը զետեղված է մրցույթի կայքում, նա ավարտել է Բոստոնի համլսարանը՝ բժշկագիտության բակալավրի աստիճանով: Ուսման ժամանակ Ջորդանն աշխատել է ֆիթնես-հրահանգիչ և անձնական մարզիչ: Վերջերս նա նկարահանվել է մի քանի գովազդային տեսահոլովակում:
Մրցույթին մասնակցել են 50 նահանգների և մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգի՝ 18-ից մինչև 27 տարեկան ներկայացուցչուհիները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)